• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է «Ի՞նչ ապագա է սպասվում Հայաստանին» խորագիրը կրող համաժողովին

16 սեպտեմբերի, 2023
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է «Ի՞նչ ապագա է սպասվում Հայաստանին» խորագիրը կրող համաժողովին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսիայի Սենատում «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ Բրունո Ռըտայոն բանախոսությամբ են հանդես եկել Վանդե քաղաքի Բարձրագույն հետազոտությունների կաթոլիկ ինստիտուտում (l’Institut Catholique d’Études Supérieures)՝ այդ ինստիտուտի «Politeia» քաղաքագիտական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Ի՞նչ ապագա է սպասվում Հայաստանին» խորագիրը կրող համաժողովին։

Համաժողովին որպես բանախոսներ հանդես են եկել նաև աշխարհագրական գիտությունների դոկտոր, աշխարհաքաղաքական և տնտեսական հարցերով փորձագետ Դավիդ Տյորտրիեն և Ալպ-Մարիտիմ դեպարտամենտում ՀԲԸՄ ներկայացուցիչ Ալեքսանդր Սարաջյանը։ Համաժողովին ներկա էին Բարձրագույն հետազոտությունների կաթոլիկ ինստիտուտի նախագահ Էրիկ Գերարդին, ինստիտուտի ղեկավար և դասախոսական կազմը, բազմաթիվ հետազոտողներ և ուսանողներ։

Շնորհակալություն հայտնելով Հայաստանին նվիրված համաժողով կազմակերպելու համար՝ դեսպան Տոլմաջյանը մասնակիցներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամը և տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի դեսպանն ընդգծել է տարածաշրջանային երկարաժամկետ կայունությամբ հետաքրքրված միջազգային դերակատարների կողմից արագ և հասցեական գործելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը կասեցնելու և Հայաստանի սահմաններին ադրբեջանական զորքերի կուտակումների հետևանքով տարածաշրջանային լարվածության հետագա աճը կանխելու նպատակով։

Համաժողովի բանախոսներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում Ֆրանսիայի և ԵՄ դերակատարությանը, մտքեր են փոխանակել կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: